կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Այս կամ այն ​​երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է. Զելենսկին քննադատել է Պուտինին

Այս կամ այն ​​երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է. Զելենսկին քննադատել է Պուտինին

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուլություն է դրսևորել՝ հարձակվելով Ուկրաինայի վրա և փորձելով սպանել պետության ղեկավարին։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինը կարող է շարունակել ռումբեր նետել, բայց դրանով ոչնչի չի հասնի։ Զելենսկին վստահ է, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում:

«Այս կամ այն երկրի ղեկավարին սպանելու փորձը, ես կասեի, թուլություն է, եթե չես կարողանում խոսել, ուրեմն սա թուլություն է, թուլությունը պատերազմ սկսելն է, և Ռուսաստանի Դաշնությունն արդեն ցույց է տվել այդ թուլությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև նշել է, որ աշխարհը պետք է դադարի պաշտպանել Ռուսաստանի նախագահին, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վայրագություններից հետո։

  • Կիսվել: