ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այրվում է Ղրիմի կամուրջը․ Կամրջի վրա բեռնատար գնացք է պայթեցվել

Այրվում է Ղրիմի կամուրջը․ Կամրջի վրա բեռնատար գնացք է պայթեցվել

Ղրիմի կամրջի հատվածներից մեկում վառելանյութով բաք է բռնկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

«Նախնական տվյալներով՝ հատվածներից մեկում վառելանյութով բաք է այրվում։ Պատճառների ու հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ»,- ասվում է Կրյուչկովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ  մասնակի փլուզվել է ավտոմեքենաների երկու կամրջամաս։ 

  • Կիսվել: