երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այովայում կմեկնարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունները

Այովայում կմեկնարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունները

ԱՄՆ Այովա նահանգը կրկին հայտնվել է ամերիկյան քաղաքականության կենտրոնում։ Այստեղ այսօր՝ երկուշաբթի օրը սկսվում է նախագահի թեկնածուների ընտրությունների շրջանը:

Այս տարի դեմոկրատները մի փոքր փոխել են ժամանակացույցը, բայց հանրապետականները հավատարիմ են մնացին ավանդույթին, որն արդեն կես դար է, և թեկնածուի առաջին ընտրություններն անցկացվում են հունվարի 15-ին Այովայում:

Այովայում հանրապետականների և դեմոկրատների համար թեկնածուների ընտրությունները տարբեր կերպ են ընթանում։ 2020 թվականին դեմոկրատները փոխել են ընթացակարգը. հավակնորդին կընտրեն փոստով, իսկ հետո կհայտարարեն արդյունքների մասին․ հայտնում է BBC-ն՝ Ռադար Արմենիաին։

Հանրապետականները, ինչպես նախկինում, հավաքվելու են յուրաքանչյուր ընտրատեղամասում (սովորաբար դպրոցում, համայնքային կենտրոնում կամ նմանատիպ այլ վայրում) ՝ երկուշաբթի երեկոյան: Քվեարկության իրավունք ունեցող ընտրողները նախ կքննարկեն թեկնածուներին, իսկ հետո թղթի վրա կգրեն իրենց ֆավորիտի անունը և կհանձնեն ժողովի նախագահին: Նա կհաշվարկի ձայները և դրանք կփոխանցի նահանգի կուսակցական գրասենյակ, որը հաշվում և հրապարակում է արդյունքները։

Հանրապետական ազգային համագումարին, որտեղ կընտրվի կուսակցության նախագահի թեկնածուն, Այովայից 40 պատվիրակ կմեկնի:

  • Կիսվել: