ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այո, նա Բելառուսում է. Լուկաշենկոն՝ Պրիգոժինի մասին

Այո, նա Բելառուսում է. Լուկաշենկոն՝ Պրիգոժինի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ այսօր հանրապետություն է ժամանել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

«Անվտանգության երաշխիքները, ինչպես երեկ խոստացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տրամադրվել են։ Այո, իսկապես, նա այսօր Բելառուսում է»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։

Լուկաշենկոն համաձայն է, որ այնպիսի ստորաբաժանում, ինչպիսին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն է, չի խանգարի բելառուսական բանակին: Ավելին՝ նա նշել է, որ Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը ցանկանում էր, որ հանրապետության բանակում լինի այնպիսի ստորաբաժանում, ինչպիսին Վագների մարտիկներն են։

Այսօր ավելի վաղ բարձրագույն սպայական կազմին ուսադիրների հանձնման արարողության ժամանակ Լուկաշենկոն ասել էր, որ իր ու Պրիգոժինի զրույցի կազմակերպման գործում դեր է ունեցել գեներալ Յունուս–Բեկ Եվկուրովը։ Զրույցի առաջին փուլին մասնակցել է նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Եվկորուվից բացի, առաջին փուլին մասնակցել է նաև ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը։ Այդ բանակցություններին այլեւս ոչ ոք չի մասնակցել»,-ասել է Լուկաշենկոն։  

  • Կիսվել: