չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Այն, ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է. Սուրեն Սարգսյան

Այն, ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է. Սուրեն Սարգսյան

«Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է»,- նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա, այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը:

«Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու: Նույն մարդիկ, որոնք համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:

Ի դեպ ասեմ, այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով: Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու»,- գրել է Սուրեն Սարգսյանը։

  • Կիսվել: