Axios. ԱՄՆ-ը հրաժարվել է օգնել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պատերազմում
Ինչպես Axios պարբերականին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանը երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հարվածներ սկսել հութիների դեմ։
Թրամփը հրաժարվել է, իսկ ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն առայժմ չի նախատեսում ուղղակիորեն միջամտել հութիների հարցերին։
Քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրների խոսքով՝ վերջին շաբաթներին ամերիկացի պաշտոնյաներն իրենց սաուդցի գործընկերներին հայտնել են, որ Թրամփի հանձնարարականն այն է, որ ամերիկյան ուժերը շարունակեն կենտրոնացած մնալ Իրանի և Հորմուզի նեղուցի վրա՝ խուսափելով նոր ճակատ բացելուց։



