երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար

Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն, քանի որ դա ավելի շատ կհարվածի Ավստրիային, քան Ռուսաստանին:

Նախարարի խոսքով՝ եթե պատժամիջոցները դրանք սահմանող երկրին ավելի շատ են հարվածում, քան նրան, ում դեմ ուղղված են, ապա դրանք անարդյունավետ են: Բրուները հավելել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ Վիեննան այս պարագայում ընտրություն չունի:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ իր երկիրը կկարողանա ռուսական գազի մատակարարումներից անկախանալ միայն մի քանի տարի անց: Նա խոստովանել է, որ Ավստրաին 80 %-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից, ուստի առայժմ հնարավոր չէ դրանից հրաժարվել:

  • Կիսվել: