Ավստրիական Ալպերում ձնահոսքերի հետևանքով կա հինգ զոհ
Ավստրիական Ալպերում ձնահոսքերի հետևանքով կա հինգ զոհ, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ Ավստրիայի հյուսիսային Լինց քաղաքում ձյան հետ կապված ևս մեկ մահվան դեպք է գրանցվել. 53-ամյա տղամարդը ճզմվել է ձյուն մաքրող մեքենայի կողմից, որը սահել է ձյուն մաքրելու համար օգտագործվող աստիճաններով։
Այս ձմռանը Ավստրիայում ձնահոսքերով պայմանավորված մահվան դեպքերը 21-ն են։ Ալպերում տասնյակներով մահացություններ են գրանցվել, ինչը սովորականից բարձր թիվ է։ Տիրոլի որոշ հատվածներում ձնահոսքերի վտանգը մնում է բարձր։


