երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավստրալիայի վարչապետը նշանադրվել է Սուրբ Վալենտինի օրը

Ավստրալիայի վարչապետը նշանադրվել է Սուրբ Վալենտինի օրը

 Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ջոդի Հեյդոնի հետ իր նշանադրության մասին։ Ալբանիզն իր չորս տարվա ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել Սուրբ Վալենտինի օրը՝ Կանբերայում վարչապետի պաշտոնական նստավայրում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

60-ամյա Էնթոնի Ալբանիզը և 45-ամյա Ջոդի Հեյդոնը հանդիպել են 2020 թվականին՝ Մելբուրնում գործնական ճաշի ժամանակ։ Ալբանիզն Ավստրալիայի առաջին ղեկավարն է, որ նշանադրվում է պաշտոնավարման ընթացքում։

Ալբանիզն իր սոցիալական ցանցերում սելֆի է տարածել ու կիցգրառման մեջ գրել. «Նա ասաց՝ այո»։

Ավստրալիայի վարչապետն առաջին ամուսնությունից ունի 23-ամյա որդի։

  • Կիսվել: