շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավստրալիան դուրս է բերել իր ռազմական կոնտինգենտն Աֆղանստանից

Ավստրալիան դուրս է բերել իր ռազմական կոնտինգենտն Աֆղանստանից

Ավստրալացի բոլոր զինծառայողները հեռացել են Աֆղանստանից: Այդ մասին կիրակի հայտնել է երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը:

 
«Ներկայում այդ ռազմական գործողությունը մոտեցել է ավարտին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք մասնակցի Միացյալ Նահանգների հետ այլ գործողություններին, հնարավոր է SAS-ի կամ այլ հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ, եթե մենք համարենք, որ դա բխում է մեր ազգային շահերից կամ մեր դաշնակիցների շահերից»,-ասել է Դաթոնը:
ՊՆ-ն նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Աֆղանստանի ռազմական գործողություններում մանակցել է ավելի քան 39 հազար ավստրալացի զինծառայող, սակայն վերջին տարիներին կոնտինգենտը կրճատվել է մինչեւ 1,5 հազար զինվորն ու մինչեւ 80 սպան: Դաթոնը նաեւ ընդգծել է, որ իր զորքերը դուրս բերելուց հետո էլ Ավստրալիան կմնա Աֆղանստանի դաշնակիցն ահաբեկչության դեմ պայքարում:

  • Կիսվել: