հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավելի քան 700 նավ շարժվելու թույլտվություն Է ստացել Ստամբուլի հացահատիկի գործարքի շրջանակներում

Ավելի քան 700 նավ շարժվելու թույլտվություն Է ստացել Ստամբուլի հացահատիկի գործարքի շրջանակներում

Հոկտեմբերի 16-ին ուկրաինական նավահանգիստները լքել են գրեթե 140 հազար տոննա պարենով բեռնված չորս չորաբեռնատար նավեր՝ թույլտվություն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ):

«Հոկտեմբերի 16-ի դրությամբ հացահատիկի եւ մյուս գյուղատնտեսական արտադրանքների ընդհանուր ծավալը, որոնք արտահանվել են երեք ուկրաինական նավահանգիստներից, կազմել Է 7 մլն 689 հազար 50 տոննա:

Ընդամենը ներկայում թույլատրվել Է երթեւեկել 702 նավի՝ 357-ը՝ ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, 345-ը՝ դուրս են եկել այնտեղից»,-ասվում Է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նավահանգիստներից դուրս Է եկել չորս նավ, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 139 հազար 595 տոննա հացահատիկ եւ այլ գյուղատնտեսական արտադրանք՝ Ստամբուլի հացահատիկի գործարքի շրջանակներում: Omicron Crest չորաբեռնատարը Չինաստան կհասցնի 47 հազար 185 տոննա եգիպտացորեն եւ 17 հազար 815 տոննա արեւածաղկի քուսպ:

Eaubonne նավը Քենիա կփոխադրի 53 հազար 376 տոննա ցորեն, Helga նավը՝ 15 հազար 469 տոննա արեւածաղկի սերմ՝ Ֆրանսիա. Lara S չորաբեռնատարը Իտալիա կուղեւորվի 5750 տոննա արեւածաղկի ձեթով: Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել փաստաթղթի ստորագրում միջանցքի ստեղծման վերաբերյալ՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկ արտահանելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: