Ավելի քան 3400 մարդկային կորուստ․ Թուրքիայում երկրաշարժի հետևանքները
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3,4 հազարը, տուժել է ավելի քան 20,5 հազարը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղական հեռուստատեսության եթերում։
«Երկրի 10 նահանգներում այս պահին զոհերի թիվը 3419 է, տուժել է 20534 մարդ, ավերվել է 5775 շինություն»,- ասել է նա։
Օքթայը հավելել է, որ ավերածությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են այլ երկրների 3200 մասնագետներ։
«Մեզ օգնում են 14 երկրների փրկարարներ, որոնց թվում են Չեխիան, Ֆրանսիան, Մալթան, Լեհաստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Հունգարիան, Գերմանիան, Սերբիան, Սլովակիան, Կատարը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է նա։



