Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր երդմնակալության առթիվ խորհրդարանում ունեցած ելույթում։
«Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ վիճակում են, բայց Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն է լուծել Հյուսիսային տարածքների հարցը և կնքել խաղաղության պայմանագիր», - ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է քննադատել Ուկրաինայում տիրող հակամարտությունը։
Սանաե Տակաիչին պատմության մեջ առաջին կինն է, որը զբաղեցնում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը։


