երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԹՍ–ների հարձակման նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն էին. Շոյգու

ԱԹՍ–ների հարձակման նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն էին. Շոյգու

Կիևի` անօդաչուներով ձեռնարկած ահաբեկչական գրոհի թիրախը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն էին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը Մոսկվայի շրջանում ահաբեկչական գործողություն է իրականացրել։ Նշեմ, որ հարվածը քաղաքացիական օբյեկտներին էր ուղղված։ Գործողություններում 8 անօդաչու էր ներգրավված։ Բոլորը խոցվել են», – ասել է նա։

Նախարարը նշել է, որ Մոսկվայում անօդաչուներից երեքը ճնշվել է ՌԷՊ միջոցներով, դրանք կորցրել են կառավարումն ու շեղվել նախատեսված թիրախներից։
Եվս հինգ ուկրաինական ԱԹՍ խոցվել է Մերձմոսկվայում «Պանցիր» զենիթային հրթիռա–թնդանոթային համալիրով։

  • Կիսվել: