երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները

Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու: Ստորջրյա սարքի մասերը հայտնաբերվել են նախօրեի երեկոյան, տեղեկացնում է «Իզվեստիան»:

Սուզանավի բեկորների մասին տվյալները վկայում են, որ նավում պայթյուն է տեղի ունեցել։ Փորձագետները վստահ են, որ անձնակազմը զոհվել է, և նրանց մնացորդները չեն հայտնաբերվի։

Հունիսի 21-ին պարզվել է, որ կործանված սուզանավի կորպուսը տեխնիկական խնդիրներ է ունեցել՝ «ցիկլային մաշվածություն»։ Այդ մասին դեռևս 2020 թվականի հունվարին զգուշացրել է OceanGate մասնագիտացված օվկիանոսագրական լաբորատորիայի հիմնադիր Սթոքթոն Ռաշը։

«Տիտան» սուզանավում եղել են պակիստանցի գործարար Շահզադ Դաուդը, նրա որդին՝ Սուլեյմանը, բրիտանացի միլիարդատեր և հետախույզ Համիշ Հարդինգը, ֆրանսիացի ջրասուզորդ Փոլ-Անրի Նարգոլը, OceanGate Expeditions-ի  գործադիր տնօրեն և հիմնադիր Սթոքթոն Ռաշը:

Ստորջրյա սարքի հետ կապը խզվել էր սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց։

  • Կիսվել: