հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աստանայում բողոքի դուրս եկած նավթագործները վերադառնում են Ժանաոզեն

Աստանայում բողոքի դուրս եկած նավթագործները վերադառնում են Ժանաոզեն

Երեքշաբթի Աստանայում բերման են ենթարկվել 126 նավթային աշխատողներ, որոնք հավաքվել են էներգետիկայի նախարարության շենքի մոտ՝ աշխատանք պահանջելով, հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Ժանդոս Ումիրալիևը։

«Ընդհանուր առմամբ, մոտ 120-126 մարդ է բերման ենթարկվել: Նրանք բոլորն այժմ ազատ են արձակվել»,- ասել է Ումիրալիևը:

Նրա խոսքով՝ ապօրինի գործողության 5 մասնակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացման տեսքով։

Լրատվամիջոցները հաղորդել են, որ երկուշաբթի Ժանաոզենից БерАли Мангистау ընկերության՝ աշխատանքից ազատված մոտ 150 աշխատակից հավաքվել էր Աստանայում էներգետիկայի նախարարության շենքի մոտ և պահանջել իրենց աշխատանքի տեղավորել КазМунайГаз-ի դուստր ձեռնարկությունում՝ ОзенМунайГаз ընկերությունում։ Նրանք բացատրել են, որ աշխատանքից զրկվել են՝ մրցույթում իրենց ընկերության պարտվելու պատճառով։ Ցուցարարները գիշերել են փողոցում, իսկ երեքշաբթի երեկոյան ոստիկանները նրանց բերման են ենթարկել։

Նույն օրը երեկոյան, ըստ մի շարք ղազախական լրատվամիջոցների, Ժանաոզենի հրապարակում մոտ 2000 մարդ է հավաքվել՝ պահանջելով ազատ արձակել Աստանայում կալանավորված նավթագործներին։

Չորեքշաբթի առավոտյան КазМунайГаза ընկերությունը հայտնել է, որ ձերբակալվածներն ազատ են արձակվել և գնացքով մեկնել են Ժանաոզեն։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ժանաոզենում ապրիլի 12-ի առավոտյան մի խումբ քաղաքացիներ փակել են երթևեկելի հատվածը և բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային բաժին: Ապօրինի գործողությունների անթույլատրելիության մասին կանխարգելիչ զրույցից հետո նրանց ազատ են արձակել, հայտնել են ոստիկանության քաղաքային վարչությունից։

  • Կիսվել: