Տաշքենդի օդանավակայանում կանխվել է կոկորդիլոսի, իգուանայի և օձի ապօրինի ներմուծումը Եգիպտոսից
Տաշքենդի օդանավակայանում կանխվել է Եգիպտոսից կոկորդիլոսի, իգուանայի և պիթոնի ապօրինի ներկրումը, հայտնում է հանրապետության պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա նովոստին:
«Տաշքենդ-Աերո մասնագիտացված մաքսային համալիրի աշխատակիցները Կահիրե-Տաշքենդ չվերթի ուղևորի անձնական խուզարկության ժամանակ նրա անձնական իրերում հայտնաբերել են Նեղոսի կոկորդիլոսի ձագեր, երեք իգուանա և երեք պիթոններ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ըստ մաքսատան աշխատակիցների՝ սողունները թաքցված են եղել թխվածքաբլիթների տարաների մեջ։
«Ներկայումս այս փաստը հետաքննվում է, հայտնաբերված կենդանիները տեղափոխվել են Տաշքենդի կենդանաբանական այգի»,- հավելել են Պետական մաքսային կոմիտեում։
Ուզբեկստանում վայրի կենդանիների ներմուծումն ու արտահանումը թույլատրվում է միայն երկրի Էկոլոգիայի պետական կոմիտեի թույլտվությամբ, նրանց տանը պահելն արգելված է։ Կենդանիների մաքսանենգությունը մտնում է «մաքսային օրենսդրության խախտում» հոդվածի տակ, որը նախատեսում է պատիժ՝ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։



