հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի սպառնալիքի առջև. Գուտերեշ

Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի սպառնալիքի առջև. Գուտերեշ

Աշխարհը կանգնած է նոր ՛՛միջուկային երանգով՛՛ սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առաջ: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր «սառը պատերազմի» սպառնալիք, ահաբեկչությունից և ներքին վեճերից հնագույն դժգոհությունների շուրջ, մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյուն, որն անտեսում է հիմնական ճշմարտությունը, որ միջազգային լուծումները միշտ լավագույնն են ազգային շահերի համար․ այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի բաժանման ևս մեկ նշան՛՛:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին սպառնացող այլ սպվտանգների թվում նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը:
 
՛՛Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ես պետք է ձեզ ասեմ, որ դուք մուտք եք գործում վտանգներով լի աշխարհ: Մենք բախվում ենք հակամարտությունների և բաժանումների այնպիսի մասշտաբների, որոնք չեն երևացել տասնամյակների ընթացքում՝ Եմենից Սիրիա, Եթովպիայից մինչև Սահել՛՛, - ասել է նա։
 
Բացի այդ՝ Գուտերեշն անդրադարձել է նաև ուկրաինական հակամարտությանը, որը, ըստ նրա, ՛՛մեծ տառապանք, ավերածություններ և մահ է պատճառում՛՛։

  • Կիսվել: