չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 2 626 321-ի, մահացել է ավելի քան 181 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրում է Ria.ru-ն։

 

Նշվում է, որ ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 1 օրում աշխարհում գրանցվել է վարակման 81 529 նոր դեպք և 6260 մահ: Վարակումների մեծ մասը գրանցվել է Եվրոպայում (1 284 216):

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը համավարակ է անվանել:

  • Կիսվել: