Աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 267 միլիոն դեպք
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 267 միլիոն 182 հազար 894: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 271 հազար 668 մարդու:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 157 հազար 726 հիվանդացած, նրանցից մահացել Է 616 հազար 18 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 678,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2433, Հնդկաստանում՝ 339, Բրազիլիայում՝ 2869 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


