երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհի ամենամեծ զբոսանավը մեկնել է առաջին նավարկության

Աշխարհի ամենամեծ զբոսանավը մեկնել է առաջին նավարկության

Աշխարհի ամենամեծ զբոսանավը՝ Icon of the Seas-ը, Ֆլորիդայի Մայամի նավահանգստից մեկնել է Կարիբյան ծովի կղզիներով առաջին յոթօրյա նավարկության, գրում է BBC-ն:

Նավի երկարությունը ռեկորդային է՝ 365 մ, լեգենդար Տիտանիկը գրեթե 100 մետրով ավելի կարճ է եղել (269 մ), իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ ավիակիր Ջերալդ Ֆորդի երկարությունը՝ 333 մետր։

Աշխարհի գավաթը նվաճած Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մասնակցել է մեկնարկի արարողությանը։

Նավը կարող է տեղավորել մինչև 7600 ուղևորի, ուտելու և զվարճանալու համար 20 տախտակամածի վրա կան ավելի քան 40 ռեստորան, սրճարան և բար։ Կա նաև փոքրիկ այգի՝ արևադարձային բուսականությամբ, թատրոն, կարաոկե, թենիսի և վոլեյբոլի խաղահրապարակներ, երեխաների համար նախատեսված վայրեր ու ջրաշխարհ։

Նավը գրանցված է Բահամյան կղզիներում և կառուցվել է Ֆինլանդիայում՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարով:

Այս լողացող զվարճանքի պարկի շարժիչներն աշխատում են հեղուկ բնական գազով:

  • Կիսվել: