երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աշխարհի ամենահարուստ մարդիկ տարեսկզբից կորցրել են գրեթե 1 տրիլիոն դոլար

Աշխարհի ամենահարուստ մարդիկ տարեսկզբից կորցրել են գրեթե 1 տրիլիոն դոլար

2020 թվականի սկզբից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է գրեթե 1 տրիլիոն դոլարով։ Այս մասին գրում է RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին։

Նշվում է, որ կորոնավիրուսի արագ տարածման վերաբերյալ մտահոգությունները մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային շուկաների վրա: Անցած հինգշաբթի ԱՄՆ-ի ամերիկյան բորսաների ինդեքսները 9,5–10% -ով կրճատվել են Եվրոպայից ԱՄՆ ժամանումների 30-օրյա արգելքի մասին` Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։

Այսպիսով, տարվա սկզբից աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են իրենց ընդհանուր կապիտալի 16%-ը: Մասնավորապես, ֆրանսիական LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել է 9,5 միլիարդ դոլար, իսկ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կապիտալը նվազել է 8,1 միլիարդ դոլարով։

  • Կիսվել: