ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Աշխարհի 13 երկիր և տարածք աջակցություն է առաջարկել երկրաշարժից տուժած Վենեսուելային․ Ռոդրիգես

Աշխարհի 13 երկիր և տարածք աջակցություն է առաջարկել երկրաշարժից տուժած Վենեսուելային․ Ռոդրիգես

Աշխարհի 13 երկիր և տարածք իրենց համերաշխությունն են հայտնել Վենեսուելային և օգնություն առաջարկել երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառավարություններին, որոնք կապ են հաստատել Վենեսուելայի հետ՝ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով երկրին։ Դրանք են՝ ԱՄՆ-ը, Պանաման, Կատարը, Կուբան, Նիկարագուան, Թուրքիան, Հորդանանը, Բարբադոսը, Կյուրասաոն, Կոլումբիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Մեքսիկան, ինչպես նաև ՄԱԿ-ը և միջազգային ֆինանսական կազմակերպությունները»,- նշել է նա։

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու ալիք (7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ)։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսի խոսքով՝ աղետի հետևանքով առնվազն 32 մարդ զոհվել է, 700-ը՝ վիրավորվել, իսկ տասնյակ շենքեր ավերվել են։

  • Կիսվել: