հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ասադը 10 տարի անց այցելել է Հալեպ՝ Մասնակցելու Իրանի աջակցությամբ ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկմանը

Ասադը 10 տարի անց այցելել է Հալեպ՝ Մասնակցելու Իրանի աջակցությամբ ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկմանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ուրբաթ օրը մահմեդական Կուրբան Բայրամ տոնի նախօրեին մեկնել է Հալեպ (Դամասկոսից 360 կմ), որտեղ ծանոթացել է երկրի տնտեսական մայրաքաղաքի վերականգնմանը։

 Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Արաբական Հանրապետության ղեկավարը մասնակցել է տեղական 200 մեգավատ հզորությամբ ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման արարողությանը, որը կառուցվել է Իրանի օգնությամբ։
 
«Հալեպում ՋԷԿ-ի գործարկումը կարևոր ազդանշան է տալիս, որ սիրիացի ժողովուրդը, չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, վճռական է վերականգնելու այն, ինչ ավերվել է զինված խմբավորումների կողմից»,-ասել է Ասադը:

Նա նշել է, որ Հալեպի նահանգը ավելի շատ տուժել է ահաբեկչությունից և դիվերսիաներից, քան Սիրիայի մյուս շրջանները, ուստի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնողական աշխատանքներին»։
Սիրիայի առաջնորդն այցելել է նաև Հալեպի հյուսիսում գտնվող Թել Հասել գյուղի ջրային կայան, որը ավերվել էր 2012 թվականին ռազմական գործողությունների հետևանքով։
 
Վերջին 10 տարում Ասադի առաջին այցը Հալեպ տեղի ունեցավ Թուրքիային սահմանակից շրջաններում սրվող իրավիճակի ֆոնին: Անկարան հայտարարել է 2017 թվականին թուրքական բանակի կողմից այնտեղ ստեղծված անվտանգության գոտին ընդլայնելու ծրագրերի մասին:

  • Կիսվել: