չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից. Իրանի նախագահ

Արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին, երեքշաբթի առավոտյան ելույթ ունենալով Իրանի ազգային բանակի օրվա արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հագեցած է ժամանակակից գիտելիքներով և բացառիկ կարողություններով, փոխանցում է Mehr գործակալությունը։

Բանակը բնութագրելով որպես ամուր պատնեշ հակառակորդ տարրերի, ծայրահեղական խմբավորումների և չարագործների դեմ՝ երկրի նախագահն ասել է, որ բանակը պաշտպանում է և՛ Իրանի սահմանները, և՛ երկրի շահերն օվկիանոսներում։

Բանակի և զինված ուժերի ուղերձն այն է, որ արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից, ասել է նախագահ Ռաիսին՝ հավելելով, որ Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ, սակայն, այնուամենայնիվ արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է անվտանգությանը:

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու նրա ռազմական հզորությունը միանշանակ բխում են տարածաշրջանի շահերից։

Իրանի նախագահը նաև զգուշացում է արել, որ եթե Իսրայելն ամենափոքր քայլը ձեռնարկի Թեհրանի դեմ, ապա կբախվի Իրանի կոշտ պատասխանին, ինչպես նաև Հայֆայի և Թել Ավիվի ավերմանը։

  • Կիսվել: