շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտաքին միջամտությունը Լիբանանում տեղի ունեցած անկարգությունների պատճառն է. Լիբանանի ՆԳՆ

Արտաքին միջամտությունը Լիբանանում տեղի ունեցած անկարգությունների պատճառն է. Լիբանանի ՆԳՆ

Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ արտաքին միջամտության և ֆինանսական աջակցության հետևանքով երկրում անկարգություններ են առաջացել, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը Լիբանանի ներքին գործերի նախարար Մոհամմադ Ֆահմին «Ալ Մենար» ցանցին ասել է, որ Լիբանանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևում կանգնած են  արտաքին միջամտությունն ու աջակցությունը:

Ֆահմին հայտարարել է, որ Ամալ և Լիբանանի Հեզբոլլահ շարժումներն աջակցել են ներքին անվտանգության ամրապնդմանը և ոչ մի կապ չունեն վերջին անկարգությունների հետ:

Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Լիբանանի կառավարությունը կողմ է խոսքի ազատության և խաղաղ բողոքների իրավունքին, բայց արգելված են քաղաքացիների և մասնավոր և հանրային սեփականության դեմ ուղղված ոտնձգությունները:

Ֆահմին ընդգծել է, որ որոշ երկրներ ձգտում են Լիբանանը ներսից քանդել և  նման պայմաններում երկիրը փրկելու միակ ճանապարհը միասնությունն ու դիմադրությունն է:

 

  • Կիսվել: