Արքայազն Հարին դավաճանել է թագուհուն։ Ես նրան չէի պաշտպանի․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին «դավաճանել է թագուհուն», երբ ներքաշվել է ԱՄՆ վիզա ստանալու դիմումի հետ կապված սկանդալի մեջ։
Հարիի վիզայի շուրջ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ԱՄՆ վերլուծական կենտրոնը նրա դիմումի առիթով դատարան է դիմել, որպեսզի պարզի, թե արդյոք նա ստել է թմրանյութեր ընդունելու մասին:
Սասեքսի դուքսը իր «Spare» հուշագրության մեջ խոստովանել է, որ օգտագործել է կանեփ, կոկաին և կախարդական սունկ:
Սակայն ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ այս խոստովանությունները թմրանյութերի չարաշահման ապացույց չեն և կարող են գրքեր վաճառելու հնարք լինել:
Թրամփը քննադատել է ԱՄՆ կառավարության պատասխանը։
«Ես նրան չէի պաշտպանի»,- The Express-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ - Նա դավաճանել է թագուհուն: Սա աններելի է։ Նա միայնակ կլիներ, եթե դա կախված լիներ ինձանից»:
Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ արքայազն Հարիի նկատմամբ «չափազանց բարի են եղել նրա արածից հետո»։
Ավելի վաղ արքայազն Հարիի հայտարարության առնչությամբ դատական հայց էր ներկայացրել ամերիկյան պահպանողական Heritage Foundation վերլուծական կենտրոնը։
«Լրատվամիջոցներում լայնածավալ և շարունակական լուսաբանումը հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով է ընդունել Սասեքսի դուքսին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա հրապարակայնորեն խոստովանել է թմրանյութերի հետ կապված մի շարք հանցագործությունների էական տարրերը», - ասվում է կենտրոնի հայցում:
ԱՄՆ վիզաների համար դիմողներին հարցնում են՝ արդյոք թմրանյութեր են ընդունում, կամ թմրամոլ են: Սա անպայման չի նշանակում, որ նրանց մերժելու են վիզա տրամադրելը, սակայն վերլուծական կենտրոնը ցանկանում է պարզել՝ արդյոք Հարրին ասել է ճշմարտությունը, և արդյոք նրան արտոնյալ վերաբերմունք է ցուցաբերվել։