չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
«Առնվազն 12 տարի չենք պատրաստվում պարտվել ոչ մի ընտրությունում». Կոբախիձե

«Առնվազն 12 տարի չենք պատրաստվում պարտվել ոչ մի ընտրությունում». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» առնվազն 12 տարի չի պատրաստվում պարտվել ոչ մի ընտրությունում: Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարել է իշխանական կուսակցության նոր կենտրոնական գրասենյակի բացման ժամանակ։

Կոբախիձեն կրկնել է, որ «Վրացական երազանքը» անցյալում է թողել մարդկանց խոշտանգումները, բռնությունները, բիզնեսի դեմ ռեկետը, լրատվամիջոցների գրավումը և բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք իրականացվել են «ավտորիտար ռեժիմի»՝ «Միացյալ ազգային շարժման» կողմից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել օլիգարխ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ երկիրը գործակալների և նրանց ավտորիտար իշխանությունից ազատելու համար։

  • Կիսվել: