շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ կանցկացնի Ռիոյում

Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ կանցկացնի Ռիոյում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մարտի 11-ին Ռիոյում (Բրազիլիա) կանցկացնի գրեփլինգի մենամարտ Hype Brazil մրցաշարում։

Նրա մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաեւը։

Նախորդ անգամ գրեփլինգում Արման Ծառուկյանը մենամարտել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Hype Fighting մրցաշարում Արման Ծառուկյանը մրցել էր ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցել էին ոչ ոքի արդյունք:

  • Կիսվել: