երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգենտինայի նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ

Արգենտինայի նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ

Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբադասել է առաջին արգենտինացի սրբին։ Եւ այս միջոցառումը առիթ է հանդիսացել Հռոմի պապի և Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյի առաջին հանդիպման համար․ հայտնում է BBC-ն։

Հռոմի պապն ինքը ծագումով Արգենտինայից է, և նրա կողմից սրբադասված սուրբը՝ Մարիա Անտոնիա դե Պազը և Ֆիգերոան, որն ավելի հայտնի է որպես մայր Անտուլա, ճիզվիտների  ամենահարգված հոգևոր դեմքերից մեկն է։

Հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ։

Միլեյը Հռոմի պապին հրավիրել է այցելել Արգենտինա։

Ավելի վաղ իր ելույթներից մեկում Արգենտինայի նախագահը Հռոմի պապին անվանել էր «իմբեցիլ»

  • Կիսվել: