Արգենտինան պաշտոնապես առաջադրել է Գրոսիի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Արգենտինան պաշտոնապես առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Արգենտինայի Հանրապետությունը պատիվ ունի ներկայացնելու ԱԷՄԳ-ի ներկայիս գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2027-2031 թվականների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Արգենտինայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ Գրոսին ի ցույց է դրել «հակամարտություններում և լուրջ միջազգային ճգնաժամերում դիվանագիտական երկխոսությունը խթանելու ունակություն», ինչը նրան դարձնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ծառայելու համար հարմար թեկնածու։
ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է 10-րդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի մեկնարկի մասին։


