շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արևմուտքը պահանջում էր, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ

Արևմուտքը պահանջում էր, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այլ երկրներն օգտագործեն երկիրն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց քաղաքականությամբ և հայացքներով պաշտպանում են իրենց երկիրը և նրա շահերը։

«Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը օգտագործի մեր երկիրը այնպես, ինչպես օգտագործեց Ուկրաինան և կրի այն ծանր հետևանքները, որոնք, ցավոք, ունի Ուկրաինան»,-ընդգծել է Քալաձեն։

Քաղաքապետը հավելել է, որ նրանք փորձում են Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ երկրի վարչապետին սպառնացել են, շանտաժի են ենթարկել և պահանջել են, որ զենքի դիմաց հանրապետությունում բացվի երկրորդ ճակատ։

  • Կիսվել: