երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արևմուտքը մտադիր է գժտեցնել Ռուսաստանին և Բելառուսին. Լավրով

Արևմուտքը մտադիր է գժտեցնել Ռուսաստանին և Բելառուսին. Լավրով

Արևմտյան երկրները ցանկանում են կանխել Միութենական պետության հետագա ամրապնդումը, ուստի նրանք փորձում են գժտեցնել Ռուսաստանին և Բելառուսին, կարծում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս-բելառուսական պատմաբանների ֆորումի լիագումար նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի ժամանակ նախարարը հիշեցրել է հավաքական Արևմուտքի կողմից «պատմության ցինիկ կեղծումը, փաստերի խեղաթյուրումը, դասագրքերի վերաշարադրումը և հուշարձանների քանդումը»։

«Նպատակն ակնհայտ է՝ սերմանել ազգամիջյան և միջդավանական թշնամություն, հրահրել լեզվական շովինիզմ, գժտեցնել մեր եղբայրական ժողովուրդներին՝ միութենական պետության հետագա ամրապնդումը կանխելու նպատակով»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: