Արևմուտքը մեծ սխալ է գործում, որ անտեսում է ԶԱԷԿ-ի ուղղությամբ Կիևի հարվածները․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Պուտինը Արևմուտքի մեծ սխալն է համարում, որ ուշադրություն չեն դարձրել Կիևի՝ Զապորոժիեի ատոմակայանին հարվածներին․
«Այն, որ հակառակորդն այժմ հարվածներ է հասցնում հենց ատոմակայանին, դա հատուկ ուշադրություն է պահանջում մեր կողմից և, ցավոք, ուշադրություն չի գրավում այն մարդկանց և այն ուժերի կողմից, որոնց այսօր աջակցում են Կիևի ռեժիմը։ Սա նրանց մեծ սխալն է, մենք դեռ մեկ անգամ չէ, որ կխոսենք այս մասին»,- ասել է ՌԴ նախագահը։