հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևմուտքը ՀԱՊԿ-ը կազմաքանդելու գործընթաց է սկսել․ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ

Արևմուտքը ՀԱՊԿ-ը կազմաքանդելու գործընթաց է սկսել․ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտարարել է, որ Արևմուտքը մտադիր է կազմաքանդել ՀԱՊԿ-ը և խոչընդոտել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրացիային։ 

«Արևմուտքը կենտրոնացել է հետխորհրդային տարածքում մրցակցի ստեղծման հնարավորությունները բացառելու, դրա համար որևէ հնարավորություն չթողնելու վրա։ Փաստացի, ՀԱՊԿ-ը կազմաքանդելու գործընթաց է գնում, լուրջ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ինտեգրացիոն այնպիսի միավորում, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, չկայանա»,-  Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։

  • Կիսվել: