կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արևմուտքը ցանկանում է Կարմիր ծովը վերածել «արյան լճի»․ Էրդողան

Արևմուտքը ցանկանում է Կարմիր ծովը վերածել «արյան լճի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եմենին օդային հարվածներ հասցնելով` արևմտյան երկրները փորձում են Կարմիր ծովը վերածել «արյան լիճի»:

«Չկային համաչափ գործողություններ, կիրառվեց անհամաչափ ուժ, Իսրայելը նույնն է անում Պաղեստինում: Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին քայլ է արել այդ գործընթացում: Ներկայում նրանք ձգտում են Կարմիր ծովը վերածել արյան լճի»,- նշել է թուրքական պետության ղեկավարը։

Էրդողանը նաեւ նշել է, որ Եմենը տարածաշրջանում նրանց պատասխան կտա՝ հավաքելով իր ողջ ուժերը։

Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգների թիրախներին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային, Հոդեյդաին, Թաիզին և Սաադային: Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով զոհվել են հութիների հինգ զինյալներ, ևս վեցը վիրավորվել են։

  • Կիսվել: