հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևմուտքն արգելել է Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ. Լուկաշենկո

Արևմուտքն արգելել է Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ. Լուկաշենկո

Ուկրաինայում հակամարտությունը պետք է դադարեցվի, և պետք է վերադառնա բանակցություններին, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ի վիճակի չէ անել, քանի որ նրան Արևմուտքի կողմնակիցներն արգելել են օգտագործել դիվանագիտության մեթոդները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Զելենսկին արգելել են բանակցել.․․ Ո՞վ․․ Գուշակեք երեք անգամից։ Նա անկախ չէ»,- Բելառուսի ղեկավարի խոսքերն է մեջբերել Gazeta.Ru-ն։

Հիշեցնենք, Լուկաշենկոն նույն հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել մեկ շաբաթում։ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ 2014 թվականին Մինսկում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Նրա խոսքով, եթե այն ժամանակ Ուկրաինան գնար այդ պայմանագիրը կատարելու ճանապարհով, ապա այսօր այն գոյություն կունենար խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում։

  • Կիսվել: