շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արևմուտքի երկրներն Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում՝ երկիրը լկտիաբար լցնելով զենքով. Լավրով

Արևմուտքի երկրներն Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում՝ երկիրը լկտիաբար լցնելով զենքով. Լավրով

Արեւմուտքի երկրներն Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում՝ երկիրը լկտիաբար լցնելով զենքով: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդում իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը, մասնավորապես, ասել է. ՛՛Հատկապես լկտի է այն պետությունների դիրքորոշումը, որոնք զենք եւ զինտեխնիկա են լցնում Ուկրաինա՝ մարզելով այս երկրի զինված ուժերի անձնակազմը։ Նպատակն ակնհայտ է, նրանք դա չեն թաքցնում եւ հայտարարում են՝ առավելագույնս երկարաձգել ռազմական գործողությունները՝ չնայած զոհերին եւ ավերածություններին, որպեսզի քանդեն եւ թուլացնեն Ռուսաստանը: Նման գիծը նշանակում է Արեւմուտքի երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական հակամարտությունում, որը նրանց դարձնում է դրա կողմ՛՛:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ հատուկ ռազմական գործողություն անցկացնելու իրենց որոշումն անխուսափելի էր։ Նա պարզաբանել է. ՛՛Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք այդ մասին, ներկայացրել ենք բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Ուկրաինան պատրաստվում ՛՛հակա-Ռուսաստանի՛՛ դեր խաղալ՝ ռուսական անվտանգության դեմ սպառնալիքներ ստեղծելու եւ իրագործելու պլացդարմի դեր։Մենք դա թույլ չենք տա՛՛:

  • Կիսվել: