ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արևմտյան Եվրոպայում եղանակային պայմանների հետևանքով կան զոհեր

Արևմտյան Եվրոպայում եղանակային պայմանների հետևանքով կան զոհեր

Արևմտյան Եվրոպան անոմալ տապից հետո հիմա էլ ստիպված է դիմակայել փոթորիկներին, աղետի զոհ է դարձել առնվազն 13 մարդ: Ավստրիայում 5 մարդ է մահացել սաստիկ քամուց, որը ծառեր է շրջել, գրում է Euronews-ը։

Փոթորիկներից հինգ հանգստացող է մահացել նաև Կորսիկայում, որտեղ իշխանությունն արտակարգ դրություն է հայտարարել: Մահացածների մարմինները հայտնաբերվել են ծովում, ծովափին և ճամբարում։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ օդերևութաբանական ծառայությունը չի կարողացել ժամանակին զգուշացնել վտանգի մասին և խոստացել է հետաքննություն անցկացնել։ Ընդհանուր առմամբ կղզու հարավից մոտ 7 հազար զբոսաշրջիկ է տարհանվել։

Իտալիայի հարավում օդի ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, մինչդեռ հանրապետության հյուսիսում մոլեգնում է սառը ցիկլոնը։ Տոսկանայի և Վենետոյի շրջաններում երկու մարդ է մահացել, մոտ 50 մարդ վիրավորվել է, քամու արագությունն  այստեղ հասել է ժամում 240 կիլոմետրի։

Սլովենիայում քամին քանդել է տների տանիքները, գետնին տապալված ծառերը փակել են ճանապարները:

Հորդառատ անձրևներ են սպասվում Գերմանայի հարավային շրջաններում, և փրկարարական ծառայություններն այստեղ բերվել են պատրաստ վիճակի:

  • Կիսվել: