երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արևմտյան երկրները վարում են տոտալ ռազմականացման քաղաքականություն. Վուչիչ

Արևմտյան երկրները վարում են տոտալ ռազմականացման քաղաքականություն. Վուչիչ

Արևմտյան երկրները մեծացնում են իրենց ռազմական ներուժը՝ վարելով տոտալ ռազմականացման քաղաքականություն, որպեսզի հաղթեն Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադի ռազմատեխնիկական ինստիտուտ այցի ժամանակ։
 
Նրա խոսքով՝ Արևմուտքը կարծում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեշտությամբ պարտվելու է, իսկ հիմա տեսնում են, որ նրան հեշտ չէ հաղթել:
 
Սերբիայի ղեկավարը պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչի հետ դիտարկել է Սերբիայի զինված ուժերի նոր մշակումները՝ նշելով ԱԹՍ-ների արտադրության ավելացման կարևորությունը և մատնանշելով սպառազինությունների արտադրության արագացման և ավելացման անհրաժեշտությունը:
 
Ավելի վաղ Վուչիչն ընդգծել էր, որ չի կարելի բացառել Արևմուտքի երկրների՝ Ուկրաինա զինծառայողներ ուղարկելու և հակամարտության տարածման վտանգը:

  • Կիսվել: