կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արեգակի վրա նոր հզnր բռնկnւմ է տեղի ունեցել

Արեգակի վրա նոր հզnր բռնկnւմ է տեղի ունեցել

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել, հավանականությունը, որ այն մագնիսական իրադարձություններ կառաջացնի Երկրի վրա, դեռևս զրոյական չէ, ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախկինում արևի հզոր բռնկումը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։

«Իրադարձությունը «հիպերուժեղ չէ», բայց բարձր մագնիտուդով երկու բռնկումները «գրեթե շոկային վիճակ» են առաջացնում գիտնականների շրջանում»,-ասել նա։

Միևնույն ժամանակ, Բոգաչովը վստահեցրել է, որ եթե այն հարվածի Երկրին, ապա շաբաթ-կիրակի օրը մագնիսական փոթորիկ է սպասվում։

  • Կիսվել: