կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արդեն երեք օր է՝ Գազայի հատվածում ինտերնետ ու հեռախոսակապ չկա

Արդեն երեք օր է՝ Գազայի հատվածում ինտերնետ ու հեռախոսակապ չկա

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ Գազայի հատվածում հինգշաբթի օրվանից երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները:

Հաղորդվում է նաև, որԱղբյուրի համաձայն՝ կիբերանվտանգության և ինտերնետ մոնիտորինգի կազմակերպություններից մեկի տնօրեն Ալփ Թոքերը հայտարարել է, որ դեռևս չկա հասանելիություն ինտերնետին, և, իրենց տվյալներով, դա հակամարտությունից ի վեր կապի ամենաերկարատև ընդհատումն է:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից նշել են, որ Գազայի հատվածում հեռախոսակապը և համացանցը խափանվել են անկլավի հարավում կապի գծերի վնասման պատճառով։

  • Կիսվել: