ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը 99 տոկոսով հասցված են նվազագույնին․ Փորձագետ

Արցախում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը 99 տոկոսով հասցված են նվազագույնին․ Փորձագետ

Արցախում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը 99 տոկոսով հասցված են նվազագույնին, սակայն Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն ու տնտեսական համագործակցության հաստատումը երկար տարիներ կպահանջեն: Այս մասին հայտարարել է Եվրասիական զարգացման կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, ֆորսմաժորային իրավիճակ հնարավոր է, սակայն ռիսկերը հասցված են նվազագույնի. «Հայաստանը չունի ռեսուրսներ ու հնարավորություններ գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու համար, իսկ Ադրբեջանի առջև խնդիր կա իրականացնելու տնտեսական համագործակցություն, կարգավորել Երևանի հետ հարաբերությունները: Այսօրվա ստատուս քվոն բխում է Ադրբեջանի շահերից: Իրավիճակը համեմատաբար կայուն է»,-ասել է նա Բաքվում:

Փորձագետը նշել է, որ բացասական սցենար, Արցախի հարցով համաձայնությունից դուրս գալու հարց չի քննարկվում որ հայկական, ոչ ադրբեջանական կողմից:

«Հայտարարության հիմնական կետերը կատարվում են, հարցերն աստիճանաբար լուծվում են: Օպտիմալ սցենարն է բոլոր հարցերի կարգավորումը, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այո, սա այսօր ֆանտաստիկ է թվում: Դա երկար տարիների աշխատանք է պահանջելու, կան որոշ ռիսկեր ու խութեր»,-հավելել է նա:

  • Կիսվել: