շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել, գրում է ermenihaber.am-ը:

Նրանց թվում են նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն ու ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը:

Նշվում է, որ 11 ամփոփագրից 4-ը վերաբերում է Օզելին, 2-ը՝ Ստամբուլի «ԺՀԿ»-ական պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթին, 2-ը՝ «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) անդամ, Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շըքին:

Ընդգծվում է, որ Խորհրդարանում «ԺՀԿ» խմբակցության խառը հանձնաժողովը համապատասխան դիմումով պահանջել է Օզելի նկատմամբ կազմված ամփոփագրերը:

  • Կիսվել: