չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայդենն ասել է, որ կարող է դուրս գալ մրցապայքարից, եթե առողջական խնդիրներ ունենա

Բայդենն ասել է, որ կարող է դուրս գալ մրցապայքարից, եթե առողջական խնդիրներ ունենա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին նա ասել է BET-ին տված հարցազրույցում։

«Եթե իմ մոտ ինչ-որ հիվանդություն ի հայտ գա, եթե մեկը, բժիշկները կգային, կասեին, որ այսինչ խնդիր ունեք»,- ասել է նա՝ խոսելով նախագահական ընտրությունների մրցապայքարից դուրս գալու մասին։ Նրա խոսքը մեջբերում է Fox News-ը։

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։

Նա ավելի վաղ ասել էր, որ ինքը կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։

  • Կիսվել: