չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առանց ՌԴ-ի՝ հնարավոր չէ լուծել հակամարտությունը ԼՂ-ում․ Գերմանիայի ԱԳ նախարար

Առանց ՌԴ-ի՝ հնարավոր չէ լուծել հակամարտությունը ԼՂ-ում․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար: Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,- ասել է նախարարը, ապա հավելել, որ, առանց Ռուսաստանի, հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում:

  • Կիսվել: