երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթից․ Բորել

Առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթից․ Բորել

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթից, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական աջակցությունը Կիևին։

«Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին: Դա շատ հեշտ է: Մենք դադարեցնում ենք Ուկրաինային ռազմական աջակցությունը, և պատերազմը կավարտվի մի քանի շաբաթից»,-ասել է նա շաբաթ օրը Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսության ֆորումում, որի հեռարձակումն իրականացվել է ֆորումի կայքում։

Միևնույն ժամանակ Բորելը հետաքրքրվել է, թե կոնկրետ այս դեպքում ինչպես կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը։ «Կարևո՞ր է դա, թե՞ ոչ, եթե դա կարևոր է, ապա մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ուզում մի աշխարհ, որը կդառնա կապիտուլյացիայի աշխարհ, աշխարհ, որը Ուկրաինան կդարձնի երկրորդ Բելառուսը», -ասել է նա:

«Հարցն այն չէ, որ ավարտենք պատերազմը, այլ այն, թե ինչպես մենք պետք է ավարտենք պատերազմը»,-հավելել է Բորելը, ընդգծելով, որ Արևմուտքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային հենց այն պատճառով, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում։
 

  • Կիսվել: