երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջիկա 100 տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի. Ուկրաինայի վարչապետ

Առաջիկա 100 տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի. Ուկրաինայի վարչապետ

Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի։ Գերմանական Focus-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է strana.today-ը։

«Հաշտեցում, համագործակցություն՝ ո՛չ, առաջիկա հարյուր տարում՝ ո՛չ, Ռուսաստանը նախ պետք է փոխվի, ժողովրդավարացվի, ապառազմականացվի և ապամիջուկայնացվի»,- ասել է Շմիհալը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է զինաթափել Ռուսաստանին, նա պատասխանել է.«Պատժամիջոցներ, Ռուսաստանի հետ չհամագործակցում, ռուսական ակտիվների բռնագրավում, ռազմական օգնություն Ուկրաինային»:

  • Կիսվել: