շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Առաջարկել եմ հրավիրել փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին». Ալեքսանյան

«Առաջարկել եմ հրավիրել փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին». Ալեքսանյան

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ քննիչ հանձնաժողով և պատասխանել բանակցային պրոցեսի մասին հարցերին։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․

«Նախ ասեմ, որ Օսկանյանին հրավիրելու նախաձեռնությունն իմն էր, քննիչ հանձնաժողովում բանակցային գործընթացի մասով անհրաժեշտ փաստաթղթերի և հրավիրյալների ցուցակի կազմման և դա հանձնաժողովին՝ քննարկման ներկայացնելու պարտականությունը վստահված է ինձ։

Առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ՝ առաջարկել եմ նախ ուսումնասիրել բոլոր բանակցային փաթեթները և հրավիրել այդ փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին և հեղինակություն վայելող փորձագետների։

Սա շատ ընդհանրական եմ ներկայացնում եղելությունը՝ խուսափելով հրապարակման ենթակա չհանդիսացող դետալներից։

Հիմա, եթե Հայաստանի Հանրապետությունում նախարար կամ թեկուզ նախագահ եղած մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է արհամարհել առաջնային մանդատի կրող ԱԺ-ում սահմանադրի սահմանած իրավունքով կազմված հանձնաժողովի հրավերը, ապա միանշանակ է, որ այդ մեկը փախչում է հենց սահմանադրին հաշվետու լինելուց, իսկ դա երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել։

Կարծում եմ՝ պետք է հնարավորինս շուտ մտածել հստակ իրավական մեխանիզմներով նմանօրինակ անպատասխանատու վարքագիծը կանխելու մասին։ Անձամբ իմ կարծիքով՝ ընդհուպ մինչև կարելի է քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ»։

  • Կիսվել: