ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արաղչին «շնորհակալություն է հայտնել» CENTCOM-ին՝ հարևանների տարածքները HIMARS-ի հարվածների համար օգտագործելու համար

Արաղչին «շնորհակալություն է հայտնել» CENTCOM-ին՝ հարևանների տարածքները HIMARS-ի հարվածների համար օգտագործելու համար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեգնանքով «շնորհակալություն» է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)՝ հասցված հարվածների համար հարևան երկրների տարածքներն օգտագործելու համար։

«Շնորհակալություն, CENTCOM, խոստովանելու համար, որ դուք օգտագործում եք մեր հարևանների տարածքը՝ մեր ժողովրդի դեմ HIMARS համակարգեր տեղակայելու համար, ինչն ակնհայտորեն ներառում է նաև ջրի աղազերծման կայանը։ Ոչ ոք չպետք է դժգոհի, եթե ի պատասխան՝ մեր հզոր հրթիռները ոչնչացնեն այդ համակարգերը, որտեղ էլ որ դրանք գտնվեն», - X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբբաս Արաղչին նաև հրապարակել է CENTCOM-ի հաղորդագրության սքրինշոթերը, որտեղ նշվում է, թե ԱՄՆ բանակի բարձր շարժունակությամբ հրթիռային համակարգերը (HIMARS) «ապահովում են անգերազանցելի հնարավորություն՝ իրանական ռեժիմի դեմ պայքարում խորքային հարվածներ հասցնելու համար։

  • Կիսվել: